Յեմենի բանակը գերի է վերցրել 100 սաուդցի զինվոր

02:51 • 01.03.16

Յեմենի բանակը Սաուդյան Արաբիայի 100 զինվոր է գերի վերցրել, հայտնում է MuslimPress-ը:

Պարբերականը նշում է, որ յեմենցիները սպանել են նաև Էր-Ռիյադի տասնյակ զինվորների և որ սա Սաուդյան Արաբիայի ավիահարվածների պատասխանն է:  

Հիշեցնենք, որ Յեմենում շարունակվում է զինված բախումը, որտեղ մի կողմից ապստամբ-հուսիտներն են շիական Անսար Ալլա շարժումից, բանակի մի մասը` նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհուի զինվորները, իսկ մյուս կողմից՝ արտաքսված նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադին, ում ցամաքից և օդից օգնում են արաբական կոալիցիայի ուժերը Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ:

Յեմենի բանակը գերի է վերցրել 100 սաուդցի զինվոր