Ասադը սիրիական ընդդիմությանը կոչ է արել վայր դնել զենքը
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Սիրիայում կռվող ընդդիմությանը կոչ է արել վայր դնել զենքերը, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։
«Պետք է պարզապես վայր դնել զենքը։ Ցանկանում եք մասնակցել քաղաքական օրակարգին, թե ոչ՝ դա նշականություն չունի։ Ամենակարևորը, որը բխում է նաև սիրիացի ժողովրդի շահերից և համապատասխանում է օրենքին, որ դուք, որպես քաղաքացի, իրավունք չունեք վազել ինքնաձիգով ու այն ուղղել մարդկանց կամ նրանց ունեցվածքի վրա»,-ասել է նա գերմանական ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Սիրիայում հրադադարի ռեժիմն ուժի մեջ է մտել փետրվարի 27-ից։ Հրադադարը չի տարածվում միայն «Իսլամական պետություն», «Ջաբհաթ ան-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումների վրա։










