Բելգիան հետ՝ Ֆրանսիա է ուղարկել ավելի քան 600 ներգաղթյալ

10:19 • 01.03.16

Բելգիան հետ՝ Ֆրանսիա է ուղարկել ավելի քան 600 ներգաղթյալ: Ֆրանսիական Կալե քաղաքում ներգաղթյալների ճամբարի մի մասի ապամոնտաժումից հետո դեպի իր երկիր փախստականների անկառավարելի հոսքից խուսափելու համար բելգիական իշխանությունները Ֆրանսիայի հետ սահման են ուղարկել լրացուցիչ 290 ոստիկան, գրում է Вести-ն:

 

Բելգիական ոստիկանության ներկայացուցիչ Պետեր դե Վաելեի խոսքով՝ փետրվարի 23-ից 619 մարդ է ձերբակալվել, նրանցից 334-ն արդեն գտնվում էին Բելգիայի տարածքում, իսկ 285-ը սահմանին էին:

 

Իրենց հերթին, Ֆրանսիայի իշխանությունները սկսել են Կալե քաղաքում ներգաղթյալների ճամբարի քանդումը, որն անվանում էին «ջունգլիներ»: Համաձայն ֆրանսիական Պա դե Կալե շրջանի վարչության տվյալների` քանդման ենթակա ճամբարի հարավային մասում ապրում է 800-ից 1000 ներգաղթյալ: 

 

Բելգիան հետ՝ Ֆրանսիա է ուղարկել ավելի քան 600 ներգաղթյալ