Բուլղարիայի տարածքում վաճառվում է ԻՊ-ի վառելիքը. բուլղարական մամուլ

12:42 • 01.03.16

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման արտադրած վառելիքը ծովային ճանապարհով հայտնվում է Բուլղարիայի տարածքում և վաճառվում տեղի բենզալցակայաններում։ Այդ մասին հայտնում է բուլղարական «Տրուդ» թերթը՝ վկայակոչելով մաքսային ծառայությունում աղբյուրի:

 

Ենթադրյալ մաքսանենգության մասին տեղեկությունը Բուլղարիան ստացել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի հատուկ ծառայություններից, որոնք Սոֆիային տրամադրել են արբանյակից արված համապատասխան լուսանկարները։ Այդ լուսանկարների շնորհիվ երկրի իշխանություններին հաջողվել է բացահայտել Վարնա և Բուրգաս բուլղարական քաղաքների նավահանգիստներ դիզելային վառելիքի և բենզինի անօրինական մատակարարման սխեման:

 

Հաղորդվում է, որ վառելիքը մատակարարվում է Հունաստանի տարածքում գտնվող պահեստից։ Թերթը հայտնում է, որ ծովային երթևեկության կառավարման էլեկտրոնային համակարգի տեղեկություններով՝ վառելիքով տանկերները կանգնում են Սև և Միջերկրական ծովերում յոթ թուրքական նավահանգիստներում՝ Հունաստանի և Բուլղարիայի նավահանգիստներ մտնելուց առաջ: Թերթը նշում է, որ հենց այդ կանգառների ժամանակ է տանկերների մեջ բեռնվել ԻՊ-ի վառելիքը։

 

Ստացված տեղեկությունների առնչությամբ երկրի անվտանգության ծառայությունները սկսել են մայրաքաղաքի, ինչպես նաև երկրի 15 այլ շրջանների բենզալցակայանների զանգվածային ստուգումներ իրականացնել։

 

Բուլղարիայի տարածքում վաճառվում է ԻՊ-ի վառելիքը. բուլղարական մամուլ