Բրիտանացիներին թույլ կտան ամուսնալուծվել սմարթֆոնի միջոցով

23:13 • 01.03.16

Հաջորդ տարվանից սկսած բրիտանացիները կկարողանան ապահարզան ձևակերպել սմարթֆոնի կամ պլանշետի օգնությամբ:  

Euromag-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է երկրի՝ ընտանիքի հարցերով գլխավոր դատավորը:  Ամուսնության խզման օնլայն համակարգը կնշանակի, որ ոչ ամուսինը, ոչ էլ կինը ստիպված չեն լինի ներկայանալ դատարանի դահլիճ: Դատական գործընթացի ամբողջական թվայնացման  ընթացակարգը կսկսվի  հաջորդ տարի:  

Ամուսինները, ովքեր որոշել են ամուսնալուծվել, կկարողանան օնլայն ռեժիմով պատասխանել իրենց ամուսնական կյանքի, կարողության և եկամուտների մասին հարցերին:

Դատավորի խոսքով` ապագայում անգամ թղթաբանության կարիք չի լինի, և նույնիսկ դատավորը կարող է աշխատավայր չգնալ:

 

 

Բրիտանացիներին թույլ կտան ամուսնալուծվել սմարթֆոնի միջոցով