Ռուս նախարարը Դի Կապրիոյին Ռուսաստան է հրավիրել

18:11 • 01.03.16

Ռուսաստանի Դաշնության բնական ռեսուրսների ու էկոլոգիայի հարցերով նախարար Սերգեյ Դոնսկոյն իր ֆեյսբուքյան էջի միջոցով Ռուսաստան է հրավիրել օսկարակիր դերասան Լեոնարդո դի Կապրիոյին` քննարկելու սայգա այծքաղների պահպանման հարցը:

Ինչպես նշում է lenta.ru-ն, պաշտոնյան նաև շնորհավորել է դերասանին «Օսկար» ստանալու կապակցությամբ` ևս մեկ անգամ հիշեցնելով, թե Դի Կապրիոն որքան է անհանգստացած բնապահպանական խնդիրներով:  

Աղբյուրը մանրամասնում է, որ 2015թ. նոյեմբերին Դի Կապրիոն Instagram-ի իր էջում կիսվել էր վերացման վտանգի տակ գտնվող  սայգա այծքաղի լուսանկարով, ինչը նշանակում է, որ դերասանին հուզում են այդ կենդանատեսակի պահպանման հետ կարված հարցերը:


Իսկ 2010թ. դերասանը  Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է աշխարհում վագրերի թվաքանակի պահպանման հարցը: Ընդհանուր առմամբ, Դի Կապրիոն իր բնապահպանական  հիմնադրամի միջոցով 30 մլն դոլար է հատկացրել աշխարհի մոտ 40 երկրներում շրջակա միջավայրի պահմանմանը:



 

Ռուս նախարարը Դի Կապրիոյին Ռուսաստան է հրավիրել