ԱՄՆ-ում շունը 2 շաբաթ տան մուտքի մոտ սպասում է մահացած տիրոջ վերադարձին
Գերմանական հովվաշունը անհավանական սիրո և հավատարմության դրսևորում է ցուցաբերել:
Ականատեսների խոսքով` շունը շաբաթներ է անցկացրել իրենց հյուսթոնյան բնակարանի դռան առաջ` սպասելով տիրոջ վերադարձին` տեղյակ չլինելով, որ նա մահացել է։
Ինչպես գրում է Oddity Central-ը` 54-ամյա ամերիկացին սպանվել է փետրվարի 7-ին, երբ խանութը, որտեղ նա աշխատում էր, թալանել էին: Ամերիկացին մահացել է հիվանդանոցում, մինչդեռ հավատարիմ կենդանին սպասում է տիրոջ վերադարձին, ինչպես միշտ։











