Սիրիայի տարածքում օտարերկրյա լրագրողների ուղղությամբ կրակ է բացվել

16:35 • 01.03.16

Արտասահմանցի լրագրողների խումբը Սիրիայի հյուսիսում՝ Լաթաքիայում, հրետակոծման է ենթարկվել, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

 

Միջադեպը տեղի է ունեցել այսօր ցերեկը՝ սահմանամերձ Քեսաբի մոտակայքում։ Ընդհանուր առմամբ, արձակվել է 8 արկ։

 

Տուժել է մի քանի մարդ. նախնական տվյալներով՝ տուժածները Չինաստանի, Կանադայի ու Բուլղարիայի քաղաքացիներ են։ Ռուս տուժածների մասին չի հաղորդվում։

 

Ռուսական կողմի պնդմամբ՝ հարվածները հասցվել են Թուրքիայի տարածքից։

Սիրիայի տարածքում օտարերկրյա լրագրողների ուղղությամբ կրակ է բացվել