Ֆրանսիայում փախստականների ու ոստիկանների միջև բախումներ են եղել` «Ջունգլիներ» ճամբարի ապամոնտաժման պատճառով (տեսանյութ)

11:06 • 01.03.16

Ֆրանսիայի իշխանությունների հրամանով` Կալե քաղաքում գտնվող և մոտ 4.000 փախստականների ապաստանած «Ջունգլիներ» ճամբարի մի մասն ապամոնտաժվել է, ինչի հետևանքով լուրջ բախումներ են տեղի ունեցել փախստականների ու ոստիկանների միջև:

 

Ինչպես հայտնում է bbc.com-ը, փախստականները սկսել են քարեր նետել իրավապահների ուղղությամբ, ինչին ի պատասխան օրենքի ներկայացուցիչներն արցունքաբեր գազ են կիրառել: Դրանից հետո փախստականները հրկիզել են մի քանի վրան:

 

Այժմ «Ջունգլիներից» տեղահանվել է մի քանի հազար մարդ, որոնց հետագա ճակատագրի մասին դեռևս ոչինչ պարզ չէ:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը,  ճամբարի մի մասի ապամոնտաժումից հետո այնտեղ մնացել է մոտ 1.000 մարդ, ովքեր պետք է այսօր ևս հեռանան «Ջունգլիներից»։
 

Smoke and flames rise from a burning hut in the Jungle camp in Calais

Young men sit around a fire on 19 February 2016 in the Jungle camp of migrants and refugees in Calais, northern France

Map of the camp known as

Calais jungle map showing location of new containers

 

Տեսանյութը դիտել այստեղ։