Մալայզիայի վարչապետի հաշիվներին մոտ 1 մլրդ դոլար է պահվել. The Wall Street Journal

10:28 • 01.03.16

Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակի բանկային հաշիվներին պահվող գումարը հասել է 1 միլիարդ դոլարի, այլ ոչ 681 միլիոնի, ինչպես հայտարարվել է ավելի վաղ, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրների։

 

Քննիչները կարծում են, որ ավելի քան 1 միլիարդ դոլար է եղել Ռազակի հաշիվներին 2011-2013 թվականներին, և միջոցների մեծ մասը սկիզբ է առնում 1MBD պետական հիմնադրամից։

 

Անցած տարվա հուլիսին հաղորդվել էր, որ Ռազակը մոտ 700 միլիոն դոլար է ստացել իր անձնական հաշվեհամարին 1MBD պետական հիմնադրամի հետ կապված կազմակերպություններից: Այդ ժամանակ երկրի նախկին վարչապետ Մախատխիր Մոհամադը մեղադրել է նրան կաշառակերության համար։

 

Մալայզիայի գլխավոր դատախազ Մոհամեդ Ապանդի Ալին նշել է, որ երկրի վարչապետի անձնական հաշվին խոշոր գումարը՝ 681 միլիոն դոլար, Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի նվիրատվությունն է։

 

 

Մալայզիայի վարչապետի հաշիվներին մոտ 1 մլրդ դոլար է պահվել. The Wall Street Journal