Մոսկվայի օդանավակայանները չեղյալ են հայտարարել չվերթները՝ եղանակային վատ պայմանների պատճառով

16:04 • 01.03.16

Մոսկվայի օդանավակայանները չեղարկում և հետաձգում են ներքին և միջազգային չվերթները՝ վատ եղանակի պատճառով, գրում է gazeta.ru-ն։

 

«Շերեմետևո» օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 49 չվերթ, ավելի քան 170 չվերթ հետաձգվում է։

 

«Դոմոդեդովոյում» չեղյալ է հայտարարվել 4 չվերթ, 8-ը հետաձգվում է:

 

«Վնուկովոյում» չեղյալ է հայտարարվել 2 չվերթ։

 

Հաղորդվում է նաև, որ «Աերոֆլոտ» ընկերությունը հայտարարել է մարտի 1-ին և մարտի 2-ին չվերթների չեղյալ հայտարարման մասին։ Կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ ընկերությունը չեղյալ է հայտարարել 31 չվերթ։

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մոսկվայում սպասվող ձնաբուքը կբերի տեղումների ամսական նորմայի 60 տոկոսի չափով տեղումներ։

 

Մոսկվայի օդանավակայանները չեղյալ են հայտարարել չվերթները՝ եղանակային վատ պայմանների պատճառով