Ֆիլիպիններում մումիայի վերածված նավապետով նավ է հայտնաբերվել
Ֆիլիպինների ափերի մոտ ձկնորսները առեղծվածային նավ են հայտնաբերել: LifeNews-ը հայտնում է, որ այդ նավի նավապետը մումիա է եղել:
12-մետրանոց SAYO անվանումով զբոսանավը հայտնաբերվել է Բարոբո քաղաքի ափամերձ ջրերում: Պարզվել է, որ նավը բաց ծովում է եղել մեկ տարի:
Մումիայի վերածված նավապետը ենթադրաբար Գերմանիայի քաղաքացի 59-ամյա Մանֆրեդ Ֆրից Բայորթն է: Ենթադրվում է, որ նա մումիայի է վերածվել չոր քամիների, աղով հագեցած օդի և բարձր ջերմաստիճանի պատճառով:












