Շանհայից Մյունխեն թռչող ինքնաթիռում 9-ամյա իտալուհի է մահացել
Շանհայից Մյունխեն թռչող ինքնաթիռում 9-ամյա իտալուհի է մահացել, գրում է vesti.ru-ն:
Օդանավը չի հասցրել վայրէջք կատարել Կրասնոյարսկում՝ երեխայի փրկության համար։
Ինչպես Интерфакс գործակալությանը հայտնել է Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրը, ինքնաթիռի օդաչուն որոշում է կայացրել արտակարգ վայրէջք կատարել Կրասնոյարսկում այն բանից հետո, երբ նրան տեղեկացրել են ուղևորի ինքնազգացողության վատացման մասին: Սակայն նա չի հասցրել վայրէջք կատարել, և վայրէջքի պահին աղջիկն արդեն մահացած է եղել:
«Որոշում է կայացվել թողնել երեխայի մարմինն ինքնաթիռում և շարունակել թռիչքը»,- հայտնել է աղբյուրը։
Թե որն է եղել մահվան պատճառը՝ չի նշվում։










