Մոսկվայում 4-ամյա երեխային գլխատած դայակը կարող էր թմրանյութերի ազդեցության տակ լինել
Երկուշաբթի Մոսկվայի մետրոյի «Օկտյաբրսկոյե պոլե» կայարանի տարածքում ձերբակալված դայակը` Գյուլչեխրա Բոբոկուլովան, ով մեղադրվում է 4-ամյա երեխայի գլխատման համար, կարող է գործած լինել PVP սինթետիկ թմրանյութի ազդեցության տակ:
Ինչպես նշում է ria.ru-ն, նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության Թմրանյութերի շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը:
«Դատելով կնոջ պահվածքից` նա կարող էր թմրանյութեր ընդունած լինել։ Մենք պատրաստ ենք միանալ հետաքննությանը: Սա առաջին դեպքը չէ, երբ գազանաբար իրագործված սպանությունները կապված են PVP սինթետիկ թմրանյութերի օգտագործման հետ: Դրանք նաև հալուցինացիաներ են առաջացնում ու մթագնում են ուղեղի աշխատանքը»,-նշել է պաշտոնյան: Նա նաև հավելել է, որ սինթետիկ թմրամիջոցն ավելի ուժեղ ազդեցություն է ունենում, քան հերոինը:
Հիշեցնենք, որ սարսափելի ոճրագործությունը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան: Դայակը, ով Ուզբեկստանի 38-ամյա քաղաքացի է, սպասել է մինչ ծնողներն իրենց ավագ երեխայի հետ կլքեն տունը, ինչից հետո կինը կտրել է 4-ամյա Նաստյայի գլուխը, հրկիզել բնակարանն ու գլուխը ձեռքին` փողոց դուրս եկել: Հարցաքաննության ընթացքում նա իր արարքը կապել է ամուսնու դավաճանության հետ:
Մինչդեռ lenta.ru-ն հավելում է, որ շարքային մոսկվացիները ծաղիկներ ու փափուկ խաղալիքներ են բերում այն կայարանի մոտ, որտեղ ձերբակալվել է մարդասպանը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Բոբոկուլովան սպանված երեխայի ընտանիքում աշխատում էր մոտ 1 տարի ու բավական լավ տպավորություն էր թողել երեխայի ծնողների վրա:
Еду в офис: у входа в М.Октябрьское поле Москвичи несут игрушки, цветы и шоколад, наворачиваются слезы(( pic.twitter.com/EByjeEMOYN
— Муртазин Фарит (@FaritMurtazin) March 1, 2016
Москвичи несут цветы и игрушки к станции метро «Октябрьское поле» pic.twitter.com/B8pylDxXAZ
— Дарья Ковалёва (@scabenun92) March 1, 2016










