Երկնաքարը լուսավորել է Շոտլանդիայի երկինքը (տեսանյութ, լուսանկարներ)
Բրիտանական The Daily Mail-ը հրապարակել է տեսանյութ, որում ցուցադրվում է այն պահը, թե ինչպես է անցած գիշեր երկնաքարը լուսավորել Շոտլանդիայի երկինքն ու սարսափեցրել բնակչությանը։
Ինվերնեսից Էդինբուրգ բնակվող մարդիկ հայտնել են, որ տեսել են, թե ինչպես է սպիտակ լույսն անցել երկնքով տեղական ժամանակով մոտավորապես ժամը 6:45-ին: Մարդիկ նկարագրել են, որ մինչև տասը վայրկյան տևողությամբ դղրդյունի ձայն են լսել, որից հետո շոտլանդական մութ երկինքը լուսավորվել է։
Շոտլանդիայի ոստիկանությունը հայտնել է, որ զանգ է ստացել, և հաստատել է, որ դա հավանաբար երկնաքար է եղել: Օդերևութաբանական ծառայությունը հաստատել է, որ Շոտլանդիայի երկնքում այդ ժամանակ կայծակներ չեն գրանցվել:
Աստղագետները նույնպես հայտնել են, որ ըստ երևույթին՝ դա երկնաքար է եղել, որն այրվել է Երկրի մթնոլորտի հետ շփման մեջ մտնելով։
Երկնաքարը հավանաբար ամբողջությամբ այրվել է, բայց մարդիկ որոնում են դրա բեկորները:














