Սիրիական Դարաա շրջանի ավելի քան 1.000 բնակիչ հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրել. РИА Новости

12:35 • 01.03.16

Սիրիական Դարաա նահանգի ավելի քան 1.200 բնակիչներ, ովքեր նախկինում դիմակայում էին կառավարական զորքերին, իշխանությունների հետ հրադադարի մասին համաձայնագիր են կնքել, հաղորդում է РИА Новости գործակալության թղթակիցը։

 

Ելույթ ունենալով լրագրողների առաջ՝ նահանգապետ Մուհամեդ Հալեդ ալ-Հանուսը հայտարարել է, որ հանձնվածների մեծ մասն Աբթաա քաղաքից է: Նրա խոսքով՝ շուտով արդեն այդ մարդիկ, ովքեր կամավոր դադարեցրել են մարտական գործողությունները և վերադարձել իրենց պետության պաշտպանության տակ, կկարողանան վերադառնալ նորմալ կյանքի։

 

«Մենք սպասում ենք, որ մոտ օրերս կստորագրվեն նոր համաձայնագրեր ազգային հաշտեցման գործընթացի շրջանակներում»,- ասել է ալ-Հանուսը:

 

Սիրիական Լաթաքիայում ստեղծված հակամարտող կողմերի հաշտեցման համակարգման ռուսական կենտրոնի տվյալների համաձայն՝ հրադադարի ռեժիմին միանալու աշխատանքներն իրականացվում են ողջ երկրի ավելի քան 40 բնակավայրի ներկայացուցիչների հետ:

 

Իշխանությունների հետ բանակցություններում, որոնց ներկայացրել է Դարաա շրջանի «մուհաբարատ» (ազգային անվտանգության սիրիական ծառայությունը) ծառայության ղեկավար Ուաֆեկ Նասերը, մասնակցել են «Սիրիական ազատ բանակի», «Ալ-Յարմուկի բրիգադներ» խմբավորման և տեղի ինքնապաշտպանության ջոկատների անդամները: Հանդիպման ավարտին նրանք հայտարարել են պաշտոնական Դամասկոսի դեմ մարտական գործողությունները շարունակելուց հրաժարվելու մասին։

 

Սիրիական Դարաա շրջանի ավելի քան 1.000 բնակիչ հրադադարի մասին համաձայնագիր է ստորագրել. РИА Новости