ԱՄՆ-ն սկսել է մարզել Իրաքի քրդերին. «ՌԻԱ Նովոստի»

02:14 • 01.03.16

Ամերիկացի զինվորականները սկսել են զինպատրաստություն անցկացնել Իրաքի քրդերի շրջանում:

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ խոսքը քրդական կիսառազմական Փաշմերգա խմբավորումների մասին է:

Իրաքի Էրբիլ քաղաքում ԱՄՆ-ի հյուպատոս Մաթիաս Միթմանը հստակեցրել է, որ խոսքը երկու բրիգադների մասին է՝ իրենց 4 հազար մարտիկներով: Այս զորքերը ապահովվելու են նաև ամենատարբեր ամերիկյան զենք-զինամթերքով:

Ռուսական աղբյուրը գրում է, որ իրեն հայտնի է, որ Իրաքի Քրդստանում Փեշմերգայի զինվորական մարզումներով զբաղվում են նաև Գերմանիան և Իտալիան:


 

ԱՄՆ-ն սկսել է մարզել Իրաքի քրդերին. «ՌԻԱ Նովոստի»