Իսլանդական ավիաընկերության ինքնաթիռների «ընտանիքում» «Գեյ» է հայտնվել
Իսլանդական WOW Air բյուջետային ավիաընկերությունը ձեռք է բերել նոր Airbus A330 ինքնաթիռ, որը գրանցել է «Գեյ» (FT-Gay) անվան ներքո:
Ինչպես նշում է lenta.ru-ն, այսպիսով՝ ավիաընկերության ղեկավարությունը ցանկացել է իր աջակցությունը հայտնել սեռական փոքրամասնությանը։
Իր առաջին չվերթը` Իսլանդիայից դեպի ամենաշատ թվով միասեռական բնակիչներ ունեցող Սան Ֆրանցիսկո քաղաք, ինքնաթիռը կիրականացնի 2016թ. հունիսին:
Հայտնի է, որ WOW Air-ի ինքնաթիռների «ընտանիքում» կան նաև TF MOM («TF Մայր»), TF DAD («TF Հայր»), TF SIS («TF Քույրիկ»), TF BRO («TF Եղբայր»), TF SON («TF Որդի») և TF KID («TF Երեխա») հումորային ավանումներով օդային փոխադրամիջոցներ: Այժմ վստահ կարելի է ասել, որ WOW Air-ի «ընտանիքը» համալրվեց «գեյ» անդամով։










