Ինդոնեզիայում 8.2 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կա ցունամիի վտանգ

19:04 • 02.03.16

Ինդոնեզական Սումատրա կղզու հարավ-արևմոտքում 8.2 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում են արևմտյան ԶԼՄ-ները` մեջբերելով ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալները:

 

Հաղորդվում է, որ չի բացառվում ցունամիի ձևավորման հավանականությունը:


Reuters գործակալության տվյալներով` երկրաշարժի հետևանքով զոհերի մասին հաղորդում է ստացվել, սակայն հստակ թիվն ու կործանման մասշտաբները դեռևս հայտնի չեն:


2004-ին  նույն տարածաշրջանում  տեղի ունեցած երկրաշարժից հզոր ցունամի էր առաջացել Հնդկական օվկիանոսում, որի հետևանքով 230 000 մարդ էր զոհվել Ինդոնեզիայում:

 

Ինդոնեզիայում 8.2 մագնիտուտ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կա ցունամիի վտանգ