Ավստրալիայի ԱԳՆ-ն զգուշացրել է Թաիլանդում հնարավոր ահաբեկչությունների մասին

09:24 • 02.03.16

Ավստրալիայի արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տվել երկրի քաղաքացիներին, որոնք մտադիր են Թաիլանդ մեկնել, «չափազանց զգույշ լինել քաղաքացիական հնարավոր անկարգությունների և ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով, այդ թվում` Բանգկոկում և Փհուքեթ հանգստավայրում», գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

 

«Մենք նաև կոչ ենք անում զերծ մնալ ուղևորություններից դեպի Նարաթհիվաթ, Պատանի, Սոնգկհլա, Յալա նահանգներ` անվտանգության սպառնալիքի պատճառով»,- ասվում է նախարարության հաղորդագրությունում:

 

Թաիլանդում գտնվող ավստրալացիները պետք է խուսափեն ցանկացած ցույցերի, քաղաքական երթերի և ակցիաների անցկացման վայրերից, ինչպես նաև մարդկանց մեծ կուտակումներով վայրերից, քանի որ նման միջոցառումները կարող են բռնության հանգեցնել:

 

Փաստաթղթում զգուշացվում է նաև Թաիլանդում Զիկա վիրուսով վարակվելու հաճախակիացած դեպքերի մասին: Այս կապակցությամբ երկրի ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս հղիներին այդ երկիր այցելությունը հետաձգելու մասին մտածել։