Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի 26-ամյա բնակիչը տանից դուրս է եկել ու չի վերադարձել
Մարտի 2-ին` ժամը 10:58-ին, տեղեկություն է ստացվել, որ ս. թ. հունվարի 12-ին, ժամը 20:30-ի սահմաններում Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ՝ 1990 թ. ծնված Վ. Օ.-ը տանից դուրս է եկել անորոշ ուղղությամբ և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:










