Անկարան հերքել է, թե թույլ չի տվել ՆԱՏՕ-ի նավերին իր տարածքային ջրեր մտնել

16:31 • 02.03.16

Թուրքիան չի արգելել ՆԱՏՕ-ի նավերի մուտքն իր տարածքային ջրեր, որոնք ուղարկվել են Էգեյան ծով՝ Թուրքիայի և Հունաստանի միջև միգրացիոն հոսքերի մոնիթորինգի և ծովում նավաբեկության ենթարկվող ներգաղթյալներ տեղափոխող նավերին օգնություն տրամադրելու համար։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Թանժու Բիլգիչը, հաղորդում է РИА Новости-ն:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ Անկարան թույլ չի տալիս ՆԱՏՕ-ի նավերին մտնել թուրքական տարածքային ջրերը` Էգեյան ծովում մաքսանենգության դեմ պայքարում դաշինքի առաքելության իրականացման համար: 

 

«Դա չի համապատասխանում իրականությանը: Թուրքիան եղել է այդ գաղափարի նախաձեռնողը, մենք այն քննարկել ենք փետրվարին (Գերմանիայի կանցլեր Անգելա) Մերկելի այցի ժամանակ, և պայմանավորվել ենք, որ այդ հարցը կբարձրացվի ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների նիստին։ Այդ պատճառով վարկածը, թե մենք դեմ ենք, անիմաստ է»,- հայտարարել է Բիլգիչը չորեքշաբթի օրը կայացած ճեպազրույցում։

 

Անկարան հերքել է, թե թույլ չի տվել ՆԱՏՕ-ի նավերին իր տարածքային ջրեր մտնել