2015թ-ի 4-րդ եռամսյակում թե ՀՀ ժամանած, թե մեկնած զբոսաշրջիկների թիվը նվազել է
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին ցուցանիշների համաձայն՝2015թ. չորրորդ եռամսյակում հանրապետություն են ժամանել 256 572 զբոսաշրջիկներ կամ 2014թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 3.2%-ով:
2015թ. չորրորդ եռամսյակում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 310 164 մարդ կամ 2014թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 1.3%-ով:
Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալ- ների, 2015թ. չորրորդ եռամսյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների 29.4%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 23.3%-ը՝ ԵՄ երկրներին և 47.3%-ը` այլ երկրներին:










