Դամասկոսի հարավում 80 գրոհային է հանձնվել, իրականացվում է մարդասիրական օգնության մատակարարում
Դամասկոսի հարավային ծայրամասում է 80 գրոհայիններից բաղկացած խումբը համաձայնել է վայր դնել զենքը, հաղորդում է ТАСС-ը:
Ինչպես հաղորդել է սիրիական հեռուստատեսությունը, նրանք բոլորը կռվում էին զինված ընդդիմության կողմից Կադամ թաղամասում: Գրոհայիններն օգտվել են հրադադարից և հանձնվել իշխանություններին:
Տեղային հրադադարի մասին համաձայնագիրը նախատեսում է, որ ներքին գործերի տեղական մարմիններում ստուգումներից հետո նախկին ապստամբները կվերադառնան խաղաղ կյանքին: Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ավելի վաղ առաջարկել է ընդդիմադիր խմբավորումների բոլոր գրոհայիններին դադարեցնել ռազմական գործողությունները սիրիական բանակի դեմ:
Երկուշաբթի օրը հարավային Դերաա շրջանում խմբավորումների 1,2 հազար անդամները հրաժարվել են իշխանությունների դեմ զինված գործունեությանը հետագա մասնակցությունից:










