Պայթյուն Դիարբեքիրում. կա զոհ
Թուրքիայում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել՝ 3 մարդ։
Ինչպես տեղեկացնում է Milliyet թերթի կայքը, միջադեպը տեղի է ունեցել Դիարբեքիր քաղաքում։
Ենթադրվում է, որ ինքնաշեն սարքը պայթել է շենքերից մեկի առաջին հարկում։
Դեպքի վայրում են ոստիկանության աշխատակիցներն ու շտապօգնության մեքենաները։ Վիրավորները հոսպիտալացվել են։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։










