Գերմանիայի հակամենաշնորհային գերատեսչությունը հետաքննություն է սկսել Facebook-ի նկատմամբ
Գերմանիայի դաշնային հակամենաշնորհային գերատեսչությունը (Bundeskartellamt) հետաքննություն է սկսել օգտատերերի անձնական տվյալների նկատմամբ Facebook-ի հնարավոր չարաշահումների գործով, հաղորդում է interfax.ru-ն։
Ինչպես հայտնում են գերատեսչությունից, Facebook-ը շահույթ է ստանում շուկայում գերիշխող դիրքից՝ փաստացիորեն պարտադրելով հաճախորդներին համաձայնել պայմանների, որոնք թույլ են տալիս սոցիալական ցանցին օգտագործել իրենց տվյալները:
«Շուկայում գերիշխող ընկերության թույլ տված ոչ բոլոր խախտումները կարելի է դիտարկել հակամենաշնորհային օրենսդրության լույսի ներքո։ Սակայն Facebook-ի կողմից ծառայություններին հասանելիության անօրինական պայմանների օգտագործումը կարող է չարաշահում լինել»,- ասված է կարգավորիչի հաղորդագրությունում:
Facebook ընկերությունը հայտարարել է, որ վստահ է օրենսդրությունը պահպանելու հարցում և պատրաստ է գերմանական կարգավորիչներին օժանդակություն տրամադրել։










