Ոսկին էժանանում է դոլարի ամրապնդման ֆոնին
Ոսկու արժեքը չորեքշաբթի շարունակում է նվազել ամերիկյան արժույթի ամրապնդման ֆոնին՝ ամերիկյան Մատակարարումների կառավարման ինստիտուտի (Institute for Supply Management, ISM) հրապարակած դրական տվյալներից հետո։ Այդ մասին են վկայում աճուրդների տվյալները, հաղորդում է РИА Новости-ն:
Երևանի ժամանակով 08:11-ին ոսկու ապրիլյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի Comex բորսայում նվազել է 2,2 դոլարով կամ 0,28 տոկոսով՝ հասնելով տրոյական ունցիայի համար 1228,60 դոլարի:
Արծաթի մայիսյան ֆյուչերսի արժեքն ավելացել է 0,57 տոկոսով՝ հասնելով ունցիայի համար 14,84 դոլարի։
ISM-ի զեկույցի համաձայն՝ փետրվարին ԱՄՆ-ի արդյունաբերության մեջ գործարար ակտիվության ինդեքսն աճել է մինչև 49,5 տոկոս՝ հունվարյան 48,2 տոկոսից։










