Գորբաչովը, ի հիշատակ կնոջ, 100.000 ֆունտ ստերլինգ է փոխանցել մանկական հիվանդանոցներին

10:15 • 02.03.16

ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը, ի հիշատակ կնոջ` Ռաիսայի, 100.000 ֆունտ ստերլինգ է փոխանցել հիվանդ երեխաների օգնության համար, գրում է РИА Новости-ն` հղում անելով The Independent թերթին:

 

Ինչպես թերթին պատմել է Գորբաչովը, միջոցները կփոխանցվեն Սանկտ Պետերբուրգում Ռաիսա Գորբաչովայի անվան արյունաբանական և փոխպատվաստման մանկական ինստիտուտին, ինչպես նաև Լոնդոնում Great Ormond Street Hospital (GOSH) հիվանդանոցին:

 

«Ինստիտուտի բժիշկների թիմը և աշխատակիցները յուրաքանչյուր օր այնպիսի հրաշքներ են գործում, ինչպիսին կարելի է տեսնել նաև Լոնդոնի հիվանդանոցում, ինչպես նաև նրա Louis Dundas Centre for Children's Palliative Care մասնաճյուղում: Ահա թե ինչու եմ ես որոշել 100.000 ֆունտ ստերլինգ փոխանցել տվյալ կարիքների համար»,- ասել է Գորբաչովը:

 

Նա նշել է, որ նշված գումարը հավասար կիսվել է պիտերյան և լոնդոնյան բուժհաստատությունների միջև:
 

Գորբաչովը, ի հիշատակ կնոջ, 100.000 ֆունտ ստերլինգ է փոխանցել մանկական հիվանդանոցներին