Ատրճանակի տեսքով բարձրակրունկեր տանող աղջկան արգելել են մտնել ինքնաթիռ

22:29 • 02.03.16

Բալթիմոր-Վաշինգտոն Թարգուդ Մարշալ միջազգային օդանավակայանում, անվտանգության աշխատակիցները կանգնեցրել են մի աղջկա, ում ձեռքի պայուսակում եղել է ատրճանակի նմանվող բարձրակրունկներ, հայտնում է Associated Press-ը:
 

Լրատվական գործակալության փոխանցմամբ, ատրճանակի նմանվող բարձրակրունկները հայտնաբերվել են աղջկա ձեռքի պայուսակում, սակայն օրենքով չի թույլատրվում ձեռքի պայուսակով տեղափոխել նման իրեր: Աղջկան հնարավորություն են տվել այն տեղադրել ուղեբեռի մեջ, սակայն վերջինս ուշանալուց է եղել թռիչքից  և շտապել է՝  այն թողնելով օդանավակայանում:

Ատրճանակի տեսքով բարձրակրունկեր տանող աղջկան արգելել են մտնել ինքնաթիռ