Լուսանկարները ցույց են տալիս ցունամիից ամայացած ճապոնական քաղաքները (լուսանկարներ)
Այս ցնցող լուսանկարները ցույց են տալիս 2011 թվականին Ճապոնիայի հյուսիս-արևելյան ափերին գրանցված հզոր երկրաշարժից և դրան հաջորդած ցունամիից ամայացած քաղաքները։ Աղետի պատճառով գրանցված զոհերի թիվը 18 հազարից ավելի է, գրում է The Daily Mail-ը:
Աղետի հետևանքով շատերը դեռ չեն կարողանում վերադառնալ իրենց տները։
Մինչ Ճապոնիայում պատրաստվում են հիշել ողբերգության զոհերին (մարտի 11-ին), լուսանկարները երկիրը ցնցած մահվան և ավերածությունների անգին վկայություն են տրամադրում։
Նատորի քաղաքը, որը ժամանակին ծաղկող ֆերմերային քաղաք է եղել՝ 74 հազար բնակչությամբ, ջնջվել է քարտեզից 10 մետր բարձրությամբ ալիքների հետևանքով, որոնց աղետալի պատկերները տարածվեցին ողջ աշխարհով:
Հեղեղված քաղաքները, ավերակները և այրվող տները փոխարինվել են դատարկությամբ և ավերածությամբ։















