Ֆրանսիայում ներգաղթյալները հրդեհում են իրենց կացարանները` բողոքելով Կալեի ճամբարի քանդման դեմ (լուսանկարներ)

09:44 • 02.03.16

Ֆրանսիական Կալե նավահանգստային քաղաքի ճամբարում ապրող փախստականները երեքշաբթի երեկոյան սկսել են հրդեհել իրենց կացարանները` բողոքելով ճամբարի քանդման դեմ, հայտնում է РИА Новости-ն:

 

Հրդեհը ճամբարի հարավային մասում սկսվել է այն բանից հետո, երբ իշխանությունները սկսել են այն քանդել: ճամբարի այրվող մասում կանգնեցվել է ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը: Դեպքի վայր է ժամանել հրշեջ մեքենա:

 

«Ներգաղթյալներն իրենք են հրդեհում իրենց կացարանները, նրանք բողոքում են ճամբարի քանդման դեմ: Դա նրանց ընտրությունն է` քանդել կացարաններն իրենց ձեռքով, նախքան դա կանի ոստիկանությունը»,- ասում են ճամբարում աշխատող կամավորները:

 

Երկուշաբթի Ֆրանսիայի իշխանությունները սկսել են մասամբ քանդել ներգաղթյալների ճամբարը Կալեում, որը ստացել է «ջունգլի» անվանումը: Քանդման ենթակա ճամբարի հարավային մասում ապրում է 800-1000 ներգաղթյալ: Ճամբարի հյուսիսային գոտում մնում է մինչև 3.500 փախստական: Քանդման աշխատանքների ժամանակ ոստիկանությունը ներգաղթյալների դեմ արցունքաբեր գազ է կիրառել:

 


\


 

Ֆրանսիայում ներգաղթյալները հրդեհում են իրենց կացարանները` բողոքելով Կալեի ճամբարի քանդման դեմ (լուսանկարներ)