Մարմարաշենցիները պահանջում են կառուցել Հյուսիս-hարավ ավտոճանապարհը շրջանցելու համար խոստացված կամուրջը

13:44 • 02.03.16

Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի բնակիչներն  այսօր բողոքի ակցիա են իրականացրել: Նրանք պահանջում են կառավարությունից՝ կառուցել խոստացված կամուրջը:

 

Ակցիային մասնակցել է նաև գյուղապետը: Նրանց խոսքով՝ չորս տարի առաջ իրենց վստահեցրել են, որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցմանը զուգահեռ իրենց գյուղի մոտակայքում կամուրջ կկառուցվի, որը հնարավորություն կտա շրջանցել արագընթաց ճանապարհը:
 

Մարմարաշենցիները նշեցին, որ իրենք հիմա ստիպված են մեծ շրջապտույտ անել՝ գյուղից ինչ-որ տեղ հասնելու համար:

 

Մարմարաշենցիները պահանջում են կառուցել Հյուսիս-hարավ ավտոճանապարհը շրջանցելու համար խոստացված կամուրջը