Մոսկվայի օդանավակայաններում մոտ 100 չվերթ է չեղարկվել ձյան տեղումների պատճառով

10:02 • 02.03.16

Մոսկվայի «Շերեմետևո» և «Դոմոդեդովո» օդանավակայաններում մոտ 100 ավիաչվերթ է չեղարկվել ձյան առատ տեղումների հետևանքով, գրում է Интерфакс-ը:

 

Համաձայն «Շերեմետևո» օդանավակայանի առցանց չվացուցակի` «չեղարկվել է» կարգավիճակն ունի 93 ավիաչվերթ, ևս 30-ն ունի «հետաձգվել է» կարգավիճակը:

 

«Դոմոդեդովո» օդանավակայանի առցանց չվացուցակում հետաձգվել է 6 ժամանող և 3 մեկնող չվերթ, չեղարկվել է 2 ժամանող և 4 մեկնող չվերթ։ 

 

«Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է մեկ ավիաչվերթ:

 

Մոսկվայում երեքշաբթի երեկոյան սկսված առատ ձյունը շարունակվել է ողջ գիշեր և չի դադարում մինչ այժմ:

 

Մոսկվայի օդանավակայաններում մոտ 100 չվերթ է չեղարկվել ձյան տեղումների պատճառով