Մինչև 22 կմ. հսկայական խցանումներ Մոսկվայում (լուսանկարներ)

13:03 • 02.03.16

Մոսկվայում գիշերային ձնաբքից հետո ռեկորդային երկարությամբ խցանումներ են առաջացել։ Դրանցից ամենախոշորը՝ 22,4 կիլոմետր երկարությամբ, առաջացել է Բեսեդինսկի ուղեկամրջից մինչև Պրոֆսոյուզնայա ընկած փողոցի հատվածը։ Այդտեղ կարելի է մնալ 6 ժամ 15 րոպե, ինչը 3 ժամ 41 րոպեով ավելի է սովորականից, գրում է vesti.ru-ն:

 

ՌԴ մայրաքաղաքի շատ բնակիչներ հետևել են քաղաքային իշխանությունների հորդորին և անցել հանրային տրանսպորտի՝ հրաժարվելով իրենց սեփական մեքենաներով ուղևորություններից։

 

Հաղորդվում է, որ սա ամենաբարդ ճանապարհային իրավիճակն է Ռուսաստանի մայրաքաղաքում անցած ողջ ձմեռվա ընթացքում։ Ճանապարհների խցանումները հասել են հնարավոր 10-ից 9 բալի:

 

Գիշերվա ընթացքում Մոսկվայում տեղացել է տեղումների ամսական նորմայի ավելի քան 70 տոկոսը: Հաղորդվում է, որ Մոսկվայում ձյան շերտի բարձրությունը հասել է 50 սանտիմետրի։

 

Երկրի օդերևութաբանական ծառայությունից հայտնել են, որ Մոսկվայում տեղացած ձյունը գերազանցել է 1966 թվականի ռեկորդը:

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մոսկվայի օդանավակայաններում չեղյալ է հայտարարվել 100 չվերթ:

 

Մինչև 22 կմ. հսկայական խցանումներ Մոսկվայում (լուսանկարներ)