ՌԴ Պենզա մարզում բախվել են ուղևորատար միկրոավտոբուսն ու բեռնատարը. կա 9 զոհ
ՌԴ Պենզա մարզ տանող ճանապարհին իրար են բախվել Mercedes մակնիշի ուղևորատար միկրոավտոբուսն ու բելառուսական պետհամարանիշներով բեռնատարը: Վթարի հետևանքով 9 ուղևոր է զոհվել, կա 3 վիրավոր: Նշվում է, որ զոհերի թվում երեխաներ չկա:
Ինչպես հայտնում է Риа Новости-ն, վկայակոչելով ՆԳՆ տարածքային վարչության տվյալները, Քննչական կոմիտեն պարզում է վթարի հանգամանքները:
Նախնական տվյալների համաձայն` միկրոավտոբուսն ամառային անվադողերով է ընթացել, իսկ վարորդը բազմաթիվ անգամներ տուգանվել է արագությունը գերազանցելու համար:
Հաղորդվում է, որ միկրոավտոբուսը դուրս է թռել հանդիպակաց գոտի, որտեղ բախվել է բեռնատարին: Երկու վարորդները, ինչպես նաև միկրոավտոբուսի 4-ամյա ուղևորը հոսպիտալացվել են:










