Շիրակի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում նոր ոստիկանապետեր են նշանակվել
Շիրակի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում նոր ոստիկանապետեր են նշանակվել։
Ինչպես Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից, ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել է Սարգիս Մարտիրոսյանը:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ է նշանակվել Լաերտ Գրիգորյանը:
Արագածոտնում մարզային ոստիկանության պետ է նշանակվել Ռոման Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել էին ոստիկանության Կոտայքի մարզային բաժնի պետ Սերոբ Հարությունյանը, Շիրակի մարզային բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը և Արագածոտնի ոստիկանապետ Գրիգոր Գրիգորյանը:










