Ռոպոտո. հունական գյուղը բառացիորեն «սահում է» լեռնալանջով (լուսանկարներ)

22:05 • 02.03.16

Ռոպոտո հունական դատարկված գյուղը դանդաղ, բայց կայուն կերպով սահում-անհետանում է Երկրի երեսից:

 

Տրիկալա քաղաքից 24 կմ հեռավորությամբ գտնվող այս գյուղը, որ տեղակայված է ժայռերի գագաթին, ժամանակին աշխույժ և կենսախինդ բնակիչներով համայնք է եղել, սակայն ամեն ինչ փոխվել է 2012-ին, երբ սողանքի հետևանքով մի քանի տներ և կառույցներ հայտնվեցին թեք սարալանջերին:


Ինչպես հայտնում է Oddity central-ը, մոտ 300 ընտանիքներ հեռացան իրենց տներից` Ռոպոտոն դարձնելով ուրվական բնակավայրի:

Ռոպոտո. հունական գյուղը բառացիորեն «սահում է» լեռնալանջով (լուսանկարներ)