Թեկնածուների մրցապայքար. Ռուբիոն Թրամփին «խարդախ» է անվանել
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Մարկո Ռուբիոն իր հիմնական մրցակից Դոնալդ Թրամփին «խարդախ» է կոչել, տեղեկացնում է gazeta.ru-ն։
«Ընդամենը հինգ օր առաջ մենք սկսեցինք դիմակազերծել այս արշավի առաջատարի բնույթը։ Մենք սկսեցինք երկրին բացատրել, որ Դոնալդ Թրամփը խաբեբա է»,-ասել է նա Ֆլորիդայում իր կողմնակիցների հետ հանդիպման ընթացքում։
Ռուբիոն նաև խոստացել է «հստակ ու ուժեղ ազդանշան ուղարկել» Ֆլորիդայում առաջիկա ընտրություններից հետո, և թույլ չտալ, որ «խարդախները» զբաղեցնեն երկրի ղեկավարի պաշտոնը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Թրամփը հաղթել է Ալաբամա, Ջորջիա, Մասաչուսեթս, Թենեսի և Վիրջինիա նահանգներում, Թեդ Քրուզը՝ Տեխաս և Օկլահոմա, իսկ Մարկո Ռուբիոն դեռ ոչ մի հաղթանակ չի գրանցել։










