ՌԴ-ն Սիրիայում հրադադարին հետևելու համար անօդաչու սարքեր ու ռադիոտեղորոշիչ կայաններ է ուղարկել

01:42 • 02.03.16

ՌԴ պաշտպանության նախարարությունը սիրիական «Հմեյմիմ» ռազմական օդանավակայան է ուղարկել անօդաչուների երեք համակարգ, ինչպես նաև ռադիոտեղորոշիչ կայաններ, որպեսզի հետևի հրադադարի խախտման դեպքերին։

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, դա արվել է Սիրիայում մարտական գործողությունները դադարեցնելու, ռեժիմի վերահսկողությունը խստացնելու նպատակով։ Հենց այդ նպատակի համար են ներառվել են անօդաչու թռչող սարքերը ու տիեզերական սարքավորումներն ու հետախուզական այլ միջոցները։

«Վերջին երեք օրերին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը «Հմեյմիմ» է ուղարկել անօդաչու թռչող սարքերի երեք ժամանակակից համակարգեր, երկու ռադիոտեղորոշիչ կայաններ՝ փոքրածավալ թիրախները հայտնաբերելու համար, որոնք թույլ են տալիս ֆիքսել ահաբեկիչների կողմից հրետանային համակարգերի կիրառման փաստերը»,-ասված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում նաև հաղորդել են, որ ահաբեկիչների հրետանային զենքերը, նռնականետերը հայտնաբերելու, հրադադարը խախտողներին գտնելու համար Սիրիա են ուղարկվել հետախուզական հատուկ միջոցներ։

 

ՌԴ-ն Սիրիայում հրադադարին հետևելու համար անօդաչու սարքեր ու ռադիոտեղորոշիչ կայաններ է ուղարկել