Քիմ Քարդաշյանի դեմ դատական հայց է ներկայացվել

10:51 • 02.03.16

Ամերիկյան հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի դեմ դատական հայց է ներկայացվել` 2014թ. մարտին տեղի ունեցած միջադեպի համար:

 

Ինչպես նշում է The New York Daily News-ը, Կալիֆոռնիայի բնակիչ Ռաֆայել Լինարեսը Լոս Անջելեսի դատարան ներկայացված հայցում պնդել է, որ երթևեկելու ժամանակ հայազգի հեռուստաաստղն անփութորեն բախվել է իր մեքենային ու վնասել այն: Դրա հետևանքով հայցվորը ստացել է մարմնական վնասվածքներ, որոնք առ այսօր ցավ ու անհարմարություններ են պատճառում իրեն:


Այժմ Լինարեսը ֆինանսական փոխհատուցում է պահանջում կրած մարմնական ու նյութական վնասների համար:


Աղբյուրը մանրամասնում է, որ 2014թ. մարտին տեղի ունեցած միջադեպի ժամանակ Քարդաշյանը միայնակ է եղել Mercedes G Wagon մեքենայի ղեկին: Լինարեսի արծաթագույն սեդանի հետ բախումից հետո Քարդաշյանն ու վարորդը հանդիպել են ու քննարկել տեղի ունեցածը:

 

NO Brazil

Kim Kardashian was making a left turn when she collided with a silver sedan approaching from the opposite direction with its turn signal flashing, the celebrity website said.

 

Քիմ Քարդաշյանի դեմ դատական հայց է ներկայացվել