Շղթայական ավտովթար Երևանում. կա տուժած

17:04 • 02.03.16

 

Երևանում այսօր Ժամը 15:40-ի սահմաններում Թումանյան փողոցում BMW մակնիշի 554 FF 501 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Hyundai մակնիշի 13 ՏԼ 633 համարանիշի ավտոմեքենային:
 

Այս մասին հայտնում է Shamshyan.com կայքը։

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենային բախվելուց հետո BMW-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի 30 DD 007 համարանիշի ավտոմեքենային, վերջինս էլ առաջ ընթանալով բախվել է LADA 110 մակնիշի ավտոմեքենային, LADA-ն էլ առաջ ընթանալով բախվել է Nissan Tiana մակնիշի 85 ԼP 585 համարանիշի ավտոմեքենային, Nissan Tiana-ն էլ առաջ ընթանալով բախվել է Toyota Land Cruiser Prado մակնիշի 02 ZZ 200 համարանիշի ավտոմեքենային:


Վթարի հետևանքով BMW-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում ։
 

 

Շղթայական ավտովթար Երևանում. կա տուժած