Թուրքիան խոչընդոտում է ՆԱՏՕ-ի ծովային առաքելությանը. լրատվամիջոցներ

10:09 • 02.03.16

Անկարան թույլ չի տալիս ՆԱՏՕ-ի նավերին մտնել թուրքական տարածքային ջրերը` Էգեյան ծովում մաքսանենգության դեմ պայքարում դաշինքի առաքելության իրականացման համար: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը` հղում անելով դիվանագիտական շրջանակների աղբյուրներին:

 

Ըստ գործակալության տվյալների՝ Անկարային հասանելիության թույլտվության մասին հարցումն ուղարկել է ՆԱՏՕ-ի առաքելության ղեկավարությունը, փոխանցում է Корреспондент-ը:

 

ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները փետրվարի 11-ին հաստատել են Էգեյան ծովում փախստականների անօրինական տեղափոխողների դեմ գործողությունների մեկնարկը։ Ծրագրի նախաձեռնությունը պատկանում է Գերմանիային, Հունաստանին և Թուրքիային:

 

ՆԱՏՕ-ի նավերը պետք է կանգնեցնեն փախստականներով նավերը և վերադարձնեն նրանց Թուրքիայի տարածք: Գործողությունը ղեկավարում է Գերմանիան:
 

Թուրքիան խոչընդոտում է ՆԱՏՕ-ի ծովային առաքելությանը. լրատվամիջոցներ