Թուրքիան հայտարարել է, որ Սիրիայում հարվածներ է հասցնում միայն ԻՊ-ի դիրքերին
Թուրքիան հայտարարել է, թե Սիրիայում հրադադարի հաստատումից հետո (փետրվարի 27-ից) իրենք հարվածներ են հասցնում միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին։
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարության ներկայացուցիչը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լաթաքիայում հրետակոծության հետևանքով արտասահմանցի լրագրողներ են տուժել։ Ռուսական կողմը պնդել է, որ կրակը բացվել է Թուրքիայի տարածքից։










