Յանուկովիչի դեմ պատժամիջոցները կերկարաձգվեն ևս մեկ տարով. լրատվամիջոցներ
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա շրջապատից 15 նախկին պաշտոնյաների դեմ սահմանված պատժամիջոցներն այսօր Եվրամիությունը կերկարաձգի, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի միջազգային ծառայությունը` հղում անելով ԵՄ աղբյուրներին։
Նշվում է, որ պատժամիջոցները կերկարաձգվեն ևս մեկ տարով, փոխանցում է Корреспондент-ը:
Սպասվում է նաև, որ ԵՄ-ի պատժամիջոցային ցուցակից կջնջվի առողջապահության նախկին նախարար Ռաիսա Բոգատիրյովայի անունը, քանի որ արտերկրում նրա հաշվին միջոցներ չեն հայտնաբերվել:
Ինչպես հայտնում են ԵՄ-ի դիվանագիտական աղբյուրները, պատժամիջոցների երկարաձգման մասին որոշումը կարող է ԵՄ-ի պաշտոնական ամսագրում հրապարակվել մարտի 5-ին, այդ պատճառով էլ անմիջապես ուժի մեջ կմտնի։










