Ավստրիայում գրավի դիմաց ազատ է արձակվել 60 սպանության հետ կապ ունեցող մարդասպանը

09:46 • 03.03.16

Ավստրիայում ազատ է արձակվել Ասլան Գագիևը, ով Հյուսիսային Կովկասում մի շարք սպանությունների համար պատասխանատու հանցավոր խմբավորման ենթադրյալ ղեկավարն է, գրում է Лента-ն:

 

Աղբյուրը նշում է, որ Վիեննայի դատարանը նրան ազատ է արձակել 100.000 եվրոյի դիմաց: Գագիևին, ով հայտնի է նաև Ջակո անունով, հանձնարարվել է չլքել Ավստրիայի մայրաքաղաքը և առաջին իսկ պահանջով ներկայանալ դատարան և դատախազություն։

 

Ռուսաստանի իրավապահ մարմիններում կարծիք են հայտնել, որ դուրս գալով ազատության մեջ` Գագիևը փախուստի կդիմի: Ծնունդով Վրաստանից հանցագործը հայրենիքում մեղադրվում է 6 սպանություններ իրականացնելու և ևս մի քանի տասնյակ սպանություններ կազմակերպելու համար: Նրան ցմահ ազատազրկում է սպառնում:
 

Ավստրիայում գրավի դիմաց ազատ է արձակվել 60 սպանության հետ կապ ունեցող մարդասպանը