ԱՄՆ Ջորջիա նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

20:20 • 03.03.16

ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչող 1580 բանաձևը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է նահանգի Հայ դատի հանձնախումբը:

 

Բանաձևի հեղինակները և հիմնական ջատագովները նահանգային օրենսդիր մարմնում դեմոկրատ ներկայացուցիչներ Փեթ Գարդները և Դեմետրիուս Դուգլասն էին:

 

Ջորջիան հինգերորդ նահանգն է, որ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Մինչ այդ նմանատիպ բանաձևեր ընդունվել էին Լուիզիանայի, Ռոդ Այլենդի, Մասաչուսեթսի և Մենի օրենսդիր մարմիններում:
 

ԱՄՆ Ջորջիա նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը