Ավստրիայի ԱԳ նախարարը կողմ է փախստականների համար «բալկանյան երթուղու» փակմանը

09:42 • 03.03.16

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը հայտարարել է, որ Աթենքը պետք է հրաժարվի փախստականների խնդիրների լուծման հանդեպ իր մոտեցումից, որը կառուցված է «համեցեք, առաջացեք» սկզբունքով, գրում է Deutsche Welle-ն:
 

«Մենք պետք է վերջ տանք Հունաստանի քաղաքականությանը, որն անխոչընդոտ ուղարկում է փախստականներին Եվրոպայի հյուսիսային երկրներ այն բանից հետո, երբ նրանք հատում են սահմանը»,- նշել է Կուրցը:

 

Նախարարը վստահ է, որ փախստականների համար, այսպես կոչված, «բալկանյան երթուղու», որն անցնում է Մակեդոնիայի, Սերբիայի և Խորվաթիայի միջով, փակման որոշումը ռազմավարական տեսանկյունից ճիշտ քայլ է:

 

Ավստրիացի նախարարը լիովին հիմնավորված է համարում այն, որ Աթենքը հրավիրված չի եղել Վիեննայում փետրվարի 24-ին անցկացված համաժողովին, որին մասնակցել են բալկանյան երկրների ներկայացուցիչները և որը նվիրված է եղել միգրացիոն ճգնաժամին։

 

Ավստրիայի ԱԳ նախարարը կողմ է փախստականների համար «բալկանյան երթուղու» փակմանը