Արգենտինայի ափերին անհասկանալի պատճառներով զանգվածաբար դելֆիններ են սատկում
Արգենտինայի Բուենոս Այրես նահանգի լողափերին մի քանի օրում հայտնաբերվել է 23 սատկած դելֆին: Բոլոր դելֆինների վրա կան ձկնորսական ցանցերի հետքեր, գրում է Вести-ն:
Mundo Marino հիմնադրամի գիտնականները հավաքել են սատկած կենդանիներին, որպեսզի ուսումնասիրեն և գտնեն նրանց զանգվածային մահացության բացատրությունը:
Ֆեյսբուքյան էջում հիմնադրամի կենսաբանները կոչ են արել բնակիչներին, ովքեր հայտնաբերել են կենդանիներին, լուսանկարել նրանց և ուղարկել իրենց: Միևնույն ժամանակ, խորհուրդ չի տրվում ձեռք տալ դելֆիններին, նրանք կարող են վարակիչ լինել:
Ֆրանցիսկանյան դելֆինների մահացության աճն անհանգստություն է առաջացնում, գրում են գիտնականները: Եթե կենդանիները սատկեն տարեկան 500-800 արագությամբ, այդ տեսակը կանհետանա 30 տարվա ընթացքում:
Mundo Marino-ն հրապարակել է նաև մի շարք խորհուրդներ նրանց համար, ովքեր հայտնաբերել են դեռևս ողջ դելֆինների. զանգահարել թեժ գիծ, կենդանու համար ապահովել թթվածնի հոսք, հիշել այն մասին, որ նա կարող է հիվանդ լինել։










