ԱՄՆ-ն 1 տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

08:55 • 03.03.16

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործողությունը՝ Ուկրաինայում դեպքերի պատճառով, ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

 

Նշվում է, որ գործողություններն ու քաղաքականությունը, որոնց մասին ասվում է նախորդ հրամանագրերում, շարունակվում են և չափազանց մեծ սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը և արտաքին քաղաքականությանը:

 

«Ես մեկ տարով երկարաձգում եմ արտակարգ դրությունը, որը հայտարարվել է 13660 հրամանով»,- ասվում է փաստաթղթում:

 

Նախորդ տարվա վերջին ԱՄՆ-ն թարմացրել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների ցուցակը: Ընդհանուր ցանկում հայտնվել է 34 ֆիզիկական և իրավաբանական անձ:

ԱՄՆ-ն 1 տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները