Աշտարակ-Ապարան ճանապարհից 23-ամյա երիտասարդը սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

17:28 • 03.03.16

Մարտի 2-ին, ժամը 01.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ուսահոդի շրջանում, ձախ անութային շրջանում թվով 4 ծակած կտրած, գլխի ծոծրակային շրջանում կտրած պատռված, որովայնի առաջնային պատի ծակած կտրած չթափանցող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Տիգրան Մ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Աշտարակ-Ապարան ճանապարհի Օհանավան գյուղի վարչական տարածքում, վիճաբանության ժամանակ, ոմն Գևորգ սուր կտրող ծակող գործիքով վնասվածքներ է պատճառել Տիգրան Մ.-ին:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Գևորգը 1989 թ. ծնված Գևորգ Ս.-ն է, ով մարտի 2-ին, ժամը 10.25-ին, բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:

Քննությունը շարունակվում է:

Աշտարակ-Ապարան ճանապարհից 23-ամյա երիտասարդը սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց